ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Համառոտ ձեռնարկ հացադուլի մասին

Համառոտ ձեռնարկ հացադուլի մասին
29.03.2013 | 00:53

Բոլորին է հետաքրքիր` ինչպես է լինում, որ մեր նախագահի թեկնածուները հացադուլ են անում, սակայն ոչ մի կերպ ուժասպառ չեն լինում:
Պարզվում է` բավականին նուրբ տեխնոլոգիաներ կան կենսունակ լինելու համար: Հասկանալի է, հակառակը նանո այս դարում` աբսուրդ կլիներ, երբ մարդուն բարևում ես, մարդը քիչ հետո մեռնում է, որովհետև, պարզվում է, ձեռքիդ ափին որոշակի նյութ է քսված եղել: Եվ կամ` ճաշում ես ինչ-որ մեկի հետ, ու վերջինս ինֆարկտ է ստանում. արյան անալիզներն էլ չեն ապացուցում որևէ բան: Ճիշտ է, մի անգամ, Յուշչենկոյի պարագայում, դա ավարտվեց ընդամենը թունավորմամբ և դեմքի «այլանդակմամբ», որովհետև դիօքսինը որակյալ չէր, բայց մենք վերադառնանք մեր թեմային:
Մեզ հետ զրուցող պրոֆեսիոնալ հացադուլավորը մի քանի գաղտնիք բացահայտեց: Ջրի շշերի մեջ, որոնք օգտագործում է հացադուլավորը, կարելի է գլյուկոզա լցնել: Պետք է ճշտել` արդյո՞ք փակ շշերից է օգտվում հացադուլավորը, թե՞ ոչ:
Հաջորդ հետաքրքիր «նյուանսը» հետևյալն է. հացադուլավորի «մայկան» լվանում են թանձր շաքարաջրի մեջ, ծակոտիներով շաքարը ներծծվում է օրգանիզմի մեջ, օրգանիզմը պահում կենսունակ:
Ասա` ով է քեզ ստիպում հացադուլ անես, որ ծակոտիներիդ էլ նեղություն տաս:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2452

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ